Նորություններ
Գյումրեցի ծանրորդ Վարազդատ Լալայանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
20.02.2024
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային հայ ծանրորդներն ու լավագույնս եզրափակել մեր թիմի փայլուն ելույթները:
Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը ԵԱ-ի չեմպիոն է հռչակվել երկամարտի 455 կգ արդյունքով: Լալայանն արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքներով:
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցությունից։