Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբըհերթական շրջայցով եղել է Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում

21.02.2024

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր հերթական շրջայցով եղել է Ախուրյան համայնքի մի քանի բնակավայրերում՝ հետևելու սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին։
Պատասխանատուներն այցելել են Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայր, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում երկու փուլով վերակառուցվել է բնակավայրի մանկապարտեզը։
Մուշեղ Մուրադյանը շրջել է մանկապարտեզում, զրուցել շինարարի հետ, ծանոթացել աշխատանքերին՝ նշելով, որ արձանագրված թերացումները պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում և սա վերաբերում է բոլոր ծրագրերին․ «Որակով, ժամանակին առանց թերացումների աշխատանք իրականացնելը բոլոր շինարարական կազմակերպությունների պարտավորությունն է, վերահսկողության մեջ հոգացավ մոտեցումը բոլորիս համար աշխատանքային ամենակարևոր սկզբունքը պետք է լինի։ Պետական բյուջեից, համայնքի միջոցներից հատկացված գումարները միմիայն նպատակային պետք է ծախսվեն»։
Հացիկի մանկապարտեզի շինարարությունն իրականացվել է երկու փուլով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 84 մլն 468 հազար դրամ, որից Կառավարությունը հատկացրել է 50 մլն 680 հազար դրամը։ 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինարարական աշխատանքներից զատ, մանկապարտեզի տարածքի բարեկարգումն ընդգրկվել է «Ախուրյան համայնքի թվով 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ենթածրագրում։
Պատասխանատուների հաջորդ կանգառը Շիրակ բնակավայրում է եղել, որտեղ կառուցվել է 2 խմբասենյակով, 46 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ։ Սուբվենցիոն այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 74 մլն 122 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 44 մլն 474 հազար է։ Շիրակի մանկապարտեզը ևս ընդգրկված է բարեկարգման սուբվենցիոն ծրագրում։
Շիրակի մարզպետը եղել է նաև Լեռնուտ բնակավայրում, որտեղ կառուցվել է 30 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ։ Շինաշխատանքների համար նախատեսվել է 71 մլն 797 հազար դրամ, որտեղ պետության մասնաբաժինը՝ 43 մլն 77 հազար դրամ։
Մշտադիտարկման աշխատանքային խումբը հետևել է նաև «Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին։ 30 երեխայի համար նախատեսված այս ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38 մլն 464 հազար դրամ, ՀՀ կառավարությունը տրամադրելու է 23 մլն 78 հազար դրամ։
Մուշեղ Մուրադյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է մանկապարտեզների գործարկմանն առնչվող հարցեր՝ կարևորելով ՀՈԱԿ-ների ստեղծումը և նորակառույց մանկապարտեզները անխնամ չթողնելը։
Նշենք, որ պետական բյուջեի միջոցներով Հացիկ, Լեռնուտ և Ջաջուռավան բնակավայրերի մանկապարտեզներին հատկացվել է անհարժեշտ ողջ գույքը։
«Երբ կատարված աշխատանքի արդյունքը տեսանելի է, երբ թերացումներն ու բացթողումները վերջնական կշտկվեն և մանկապարտեզները կսկսեն աշխատել՝ բոլորիս համար պարզ կլինի, որ մեր մեկտեղված ջանքերի, համատեղ ու գործակցված աշխատանքով ունենք արդյունք, որը մեր երկրի բարեկեցիկ ապագայի համար է արվել»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Մարզպետը հետևել է նաև «Կրաշեն, Ջաջուռավան, Մեծ Սարիար բնակավայրեր տանող ավտոճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին։ Ծրագրի նախահաշվային արժեքը 331,9 մլն դրամ է, իրականացվելու է 4,9 կմ ասֆալտապատում։ Ծրագրի առաջին փուլով ասֆալտապատվել է 1,1 կմ՝ 84 մլն 472 հազար դրամի շրջանակներում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21