Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբն Ախուրյան համայնքում է եղել

22.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբի ուղեկցությամբ այսօր եղել է Ախուրյան համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզում, հետևել կատարված աշխատանքներին, զրուցել շինարարի հետ, անդրադարձել արձանագրված թերացումներին ու բացթողումներին՝ նշելով դրանց անհապաղ վերացման անհրաժեշտությունը։ Սուբվենցիոն այս ծրագրի պայմանագրային արժեքը 35 մլն 951 հազար դրամ է, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 25 մլն 166 հազար դրամ է կազմել։

Այնուհետև Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների հետ եղել է նաև Ազատան բնակավայրում։ Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել ու ցանկապատվել է բնակավայրի մանկապարտեզը։ Ծրագրի պայմանագրային արժեքը 40 մլն 822 հազար դրամ է կազմել, որից Կառավարությունը տրամադրելու է 28 մլն 576 հազարը։ 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն ունի 6 խումբ։
«Առանց թերացումների, որակով և սահմանված ժամկետներում աշխատանք իրականացնելը աշխատանքային սկզբունք է մեզ համար։ Իսկ եթե կան անգամ աննշան թերացումներ, ապա դրանք պետք է ամենասեղմ ժամկետներում վերացվեն, հակառակ դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ ՀՀ կառավարությունը մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում բավական լուրջ միջոցներ է ուղղել մանկապարտեզների կառուցման, ենթակառուցվածքների նորոգման, ճանապարհների ասֆալտապատման համար, այնպես որ մեզ մնում է անել հնարավորը՝ պետական բյուջեից հատկացված միջոցները նպատակային ծախսելու համար»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։

Շիրակի մարզպետն այնուհետ այցելել է Ազատանի «Սևան» մարզադպրոց, հանդիպել աշխատակազմին ու սաներին։ Այն հիմնադրվել է 1998 թվականին։ Մարզադպրոցում գործում են ազատ ըմբշամարտ, բռնցքամարտ և հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևերի խմբեր։ Հրատապ խնդիրների լուծման ծրագրով նորոգվել է կառույցի տանիքը։ Շիրակի մարզպետը Ախուրյան համայնքի ղեկավարի, ոլորտային պատասխանատուների հետ քննարկել է մարզադպրոցի վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքերի հնարավոր տարբերակները։
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը այնուհետև եղել է Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում, հետևել «ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար և ունենալու է 2 խումբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը 15 մլն 402 հազար դրամ է, կառավարության մասնաբաժինը՝ 10 մլն 781 հազար դրամ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58