Նորություններ
Կառավարության որոշմամբ 18 մլն 432 հազար դրամ է հատկացվել Անի համայնքի երկու մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքների համար
23.02.2024
«Մինչև 2026-ի 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Անի համայնքում երկու մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ հատկացրել է 18 մլն 432 հազար դրամ։
11 մլն 664 հազար դրամ գումարն ուղղվել է Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքների իրականացմանը։
6 մլն 768 հազար դրամ հատկացվել է Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքների իրականացման նպատակին։