Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել «Անիի ձմեռ» մարզամշակութային ավանդական միջոցառմանը և «Անիի համն ու հոտը» խորագիրը կրող փառատոնին

24.02.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզային իշխանության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ այսօր ներկա է գտնվել «Անիի ձմեռ» մարզամշակութային ավանդական միջոցառմանը և «Անիի համն ու հոտը» խորագիրը կրող փառատոնին, որտեղ համայնքի բնակավայրերը, Մարալիկ քաղաքի դպրոցները, Մարալիկում բնակվող ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ներկայացրել են Անիի կոլորիտը և իրենց խոհանոցը:
Մարզպետը ողջունել է միջոցառման մասնակիցներին` կարևորելով այսօրինակ ձեռնարկների իրականացումը.«Հաճելի է ներկա գտնվել մի հիասքանչ միջոցառման, որը համատեղել ու միավորել է ոչ միայն Անիի բոլոր բնակավայրերի բնակիչներին, այլ` Շիրակի ու մյուս մարզերի։ Շատ ուրախ եմ, որ բարձր տրամադրություն եմ զգում ամենուր, կարևորում եմ այսպիսի միջոցառումները, որոնք ոչ միայն բարձր տրամադրություն, այլ նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար հետաքրքիր ժամանց են ապահովում։ Կարևոր է մարզի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելն ու տուրիզմի զարգացման համար նոր ու հետաքրքիր քայլեր ձեռնարկելը։ Իմ գնահատանքի խոսքն եմ հղում համայնքի ղեկավարին, միջոցառման կազմակերպիչներին՝ Անի համայնքի ու մարզի բնակիչներին տոնական օր պարգևելու համար։ Վստահ եմ՝ «Անիի ձմեռ 2024» մարզամշակութային միջոցառումը ջերմ մթնոլորտում անցկացնելու համար արվել է հնարավոր ամեն ինչ»։
Մասնակիցներին ողջունել է նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58