Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների հետ
26.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքային անելիքներին առնչվող հարցեր։
Մասնավորապես, մարզպետն անդրադարձել է շրջայցերի ընթացքում շինարարական աշխատանքներում արձանագրված թերացումներին և դրանց վերացմանն առնչվող ընթացակարգերին։
«Մեր ամենօրյա աշխատանքային վերահսկողությամբ ու համայնքների հետ համագործակցությամբ պետք է կարողանանք համայնքներում իրականացվող շինաշխատանքներում արձանագրված թերությունները վերացնել և ամեն ինչ անենք, որպեսզի բացառենք խնդիրներն ու թերությունները, պետական միջոցները պետք է ծախսվեն նպատակային, որևէ պատասխանատու մատների արանքով չպետք է նայի պարտականությունների իրականացմանը»,-նշել է մարզպետը՝ հորդորելով ոլորտային պատասխանատուներին լինել առավել զգոն ու չընդունել որևէ աշխատանք, որտեղ առկա է թերացում։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, ինչպես նաև ընթացիկ հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր։