Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել «Շիրակի մարզային գրադարանի» մի շարք աշխատակիցների

27.02.2024

Պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա անբասիր ու սրտացավ, նվիրված աշխատանքի համար Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել «Շիրակի մարզային գրադարանի» տնօրեն Գևորգ Ամիրյանին և մի շարք աշխատակիցների։
«Շիրակի մարզային գրադարանը միշտ առաջամարտիկ է ոլորտում, ինչն, իհարկե, հոգատար ու անձնվեր աշխատանքի արդյունք է։ Դուք կարևոր առաքելություն ունեք՝ մեր սերունդների մեջ գիտության, ընթերցանության հանդեպ հետաքրքրություն սերմանել։ Գիրք նվիրելու օրը Շիրակի մարզային գրադարան այցելության ժամանակ ես ինձ զգացի տաքուք ու ջերմ միջավայրում, որը լցված էր մշակութային շնչով։ Ձեր անձնվեր աշխատանքն ու սրտացավ վերաբերմունքն առիթ հանդիսացան այս պարգևատրման համար։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր կառույցների ու մարդկանց աշխատանքը, շարունակեք նույն նվիրումով և պատրաստակամությամբ կատարել ձեր վեհ առաքելությունը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Պարգևատրվածները շնորհակալություն են հայտնել մարզպետին՝ գնահատանքի և ջերմ վերաբերմունքի համար՝ վստահեցնելով, որ առավել պարտավորված են զգում, երբ կարևորվում է իրենց աշխատանքը։
Հանդիպման ավարտին գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը մարզպետին գիրք է նվիրել։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52