Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ընկերությունների ղեկավարների հետ

27.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է շինարարական կազմակերպությունների, որակի, տեխնիկական հսկողություն և նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների ղեկավարների հետ։ Քննարկմանը մասնակցել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքապետարանի պատասխանատուներ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներում արձանագրված թերացումների անհապաղ վերացմանն առնչվող հարցերի։
«Վերջին շրջանում մեր շրջայցերի ժամանակ մի շարք օբյեկտներում թերացումներ ու խնդիրներ են արձանագրվել, որոնց վերացման ուղղությամբ պետք է պատկան մարմինները ձեռնարկեն քայլեր առանց հապաղման։ Մենք պետք է հստակ աշխատանքային սկզբունք ունենանք՝ պետական միջոցների օգտագործումը չի կարող ինքնանպատակ լինել, ցանկացած շինաշխատանք սկսելուց առաջ մինչև ավարտը պետք է պատասխանատու մարմինները համագործակցեն ու անեն հնարավորը որևէ թերացում բացառելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Մուշեղ Մուրադյանն ընդգծել է բոլոր կառույցների պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը՝ կարևորելով թե նախագծային ընկերությունների, թե տեխնիկական հսկողություն իրականացնողների, թե շինարարական կազմակերպությունների և վերահսկողների պարտավորությունների պատշաճ կատարումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20