Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց»

28.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ այցելել է «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց»։ 650 աշակերտ ունեցող դպրոցը շինարարական աշխատանքների պատճառով ժամանակավորապես տեղակայվել է «Հյուսիսային համալսարանի» Աթիկի մասնաճյուղի նախկին շենքում։
Մուշեղ Մուրադյանը տնօրենի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին։
«Մեզ համար կարևոր է նորմալ դպրոցական պայմանների ապահովումը, դպրոցում առողջ աշխատանքային մթնոլորտ ունենալը։ Մեր կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ունենանք ուժեղ, հզոր և բոլոր պայմաններով ապահովված դպրոցներ, որովհետև մեր վաղվա օրը մատաղ սերնդի ձեռքում է։ Կրթված հասարակություն ունենալը ցանկացած պետության հաջողության բանալին է։ Վստահեցնում եմ՝ որպես Շիրակի մարզպետ, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ ավարտին հասցվի ձեր դպրոցի կառուցման աշխատանքները, քանի որ այստեղ ևս լիարժեք դասապրոցես կազմակերպելու համար պայմանները նպաստավոր ու բավարար չեն»,- հանրույթի հետ զրույցի ժամանակ նշել է Շիրակի մարզպետը։
Պատասխանատուներն այնուհետ այցելել են «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց»-ի շինհրապարակ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և «Արհովշին» ընկերության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 միլիարդ 521 միլիոն 500 հազար դրամ է: Մարզպետը շրջել է շինհրապարակում, ծանոթացել արված աշխատանքներին՝ շինարարի և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրույցում կարևորելով շինարարության որակով, առանց թերացումների և ժամկետներում իրականացումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20