Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դիտարկվել են Քեթի մանակապարտեզի բարեկարգման աշխատանքները

28.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանակապարտեզ։
«Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրով իրականացվում են Քեթիի մանակապարտեզի հարակից տարածքի բարակարգման աշխատանքները։ Ենթածրագրի արժեքը շուրջ 33 մլն դրամ է։ Գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարությունն է հատկացնելու։
Շիրակի մարզպետը կարևորել է մարզի բնակավայրերում, ըստ անհրաժեշտության, բարեկարգ և արդի պահանջներին համապատասխան նախակրթարան ունենալը և հավելել, որ մարզպետի աշխատակազմն իրավասությունների շրջանակում անում է հնարավոր ամեն ինչ մեկնարկած ցանկացած ծրագրի վերահսկողությունը հավուր պատշաճի իրականացնելու համար, իսկ արձանագրված ցանկացած թերացում անհապաղ վերացնելը Մուշեղ Մուրադյանը համարել է անհրաժեշտություն։
Նշենք, որ Քեթիի մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է 2022 թվականին։ Մանկապարտեզն ունի երկու խումբ, նախատեսված է 40 երեխայի համար։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդhանուր արժեքը կազմել է 43 մլն 397 հազար դրամ, որից 26 մլն 38 հազար դրամը տրամադրել է պետությունը, 17մլն 358 հազարը համայնքի բյուջեի համաֆինանսավորումն եղել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32