Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանում է այցելել Շիրակի մարզպետը

28.02.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատկազմի պատասխանատուների, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանի հետ այսօր այցելել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանում։
Տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար Իշխան Գրիգորյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառույցում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։
Կարևորելով ծառայության արդյունավետությունն ու աշխատանքների կազմակերպման նպատակայնությունը՝ Շիրակի մարզպետը նշել է․ «2023 թվականի ընթացքում Շիրակի մարզում պաշտպանության բնագավառի աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումն ու իրականացումը, հավաքների և զորակոչի բարձր ցուցանիշները խոսում են ձեր՝ աշխատանքում պատասխանատվության և նվիրումի մասին, այս ամենը հնարավոր է թիմային աշխատանքով ու հոգացավությամբ միայն։ Գնահատելի ու գովելի է ձեր աշխատանքը, ինչի համար ստորաբաժանման մի շարք աշխատակիցների պատվոգրեր ենք պատրաստել»։
Մուշեղ Մուրադյանը, ծառայության ընթացքում պարտականությունները պատշաճ կատարելու, նվիրված և անբասիր աշխատանքի համար՝ պատվոգրերով է պարգևատրել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ծառայության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած աշխատակիցների։
Իշխան Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին այցելության և գնահատանքի համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32