Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խումբն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին

29.02.2024

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների խնդիրներին տեղում ծանոթանալու, հանրակրթությունից դուրս մնացած կամ հանրակրթությունից խուսափող երեխաներ ունեցող ընտանիքների խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է մարզի տարբեր բնակավայրեր այցելությունները։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատանքային խմբի անդամներն այս անգամ այցելել են Աշոցք և Ամասիա համայնքների մի շարք բնակավայրեր, հանդիպել տարբեր ընտանիքների հետ, խոսել ու լսել նրանց մտահոգությունները։
Աշխատանքային խմբի անդամները ընտանիքների հետ հանդիպման ժամանակ քննարկել են ստեղծված իրավիճակը, բացատրական աշխատանքներ տարել, որպեսզի որևէ դեպքում երեխաները հանրակրթությունից դուրս չմնան՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել նրանց խնդիրների լուծման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32