Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ 50 մլն 106 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզի սուբվենցիոն 5 ծրագրերի համաֆինանսավորման նպատակին

29.02.2024

 Կառավարության այսօրվա որոշմամբ տրամադրված 50 մլն 106 հազար դրամն հատկացվելու է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 5 ծրագրերի համաֆինանսավորման համար։
22 մլն դրամ տրամադրվել է Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի և Ազատան բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների /Ազատան/ պետության համամասնության վճարման համար։
21 մլն 665 հազար դրամ կուղղվի «Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ» /Երազգավորս/ ծրագրի համաֆինանսավորմանը։
5 մլն 639 հազար դրամ նախատեսվել է Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման /2-րդ փուլ/ աշխատանքների կառավարության չափաբաժինն հատկացնելու նպատակով։
450 հազար դրամ կնախատեսվի Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորմանը։
345 հազար դրամ կհատկացվի «Արթիկ համայնքի Սպանդարյան և Նոր Կյանք բնակավայրի ոռոգման համակարգերի կառուցում» ծրագրի մնացած հատվածի համաֆինանսավորման նպատակին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20