Նորություններ
Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են տակտիկական ուսումնավարժություններ
01.03.2024
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումների կողմից Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասախոսություններ։
Միջոցառումների նպատակն է կատարելագործել աշակերտների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում գործելու ժամանակ։