Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանդիպում «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ

05.03.2024

Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները:
Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով Պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման պահից մինչև նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։
Հանդիպման ժամանակ համայնքապետարանների ներկայացուցիչներին առաջարկվել է 2025թ․ սուբվենցիոն ծրագրերը կազմելիս դիտարկել այս հնարավորությունը։
Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը: 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ, ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով: Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի դեպքում կազմում է էներգաարդյունավետության միջոցառումների արժեքի 25%-ը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20