Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարին

06.03.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանին, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանին և «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին։
Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը երախտագիտությունն է հայտնել պարարվեստի բնագավառում ներդում ունենալու համար՝ ընդգծելով, որ Կարեն Գևորգյանն ու Սամվել Գասպարյանը հայկական պարարվեստի զարգացման և տարածման գործում մեծ ավանդ ունեն։
«Հայկական պարը և հայ պարարվեստի առանձնահատկությունները պահպանելու, սերնունդներին փոխանցելու գործում ձեր վաստակը մեծ է, իսկ պարը մեր ազգային, հայկական ինքնության ամենավառ հաստատումն է, որը հնարավորություն է տալիս խոսել աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների հետ առանց լեզվական պատնեշների։ Ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու առաջիկա անելիքները։ Շիրակի մարզպետի աշխատակազմը ձեզ հետ սիրով կհամագործակցի և հնարավորությունների սահմաններում կաջակցի՝ իրականացնելու նախանշված ծրագրերը»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ կարևոր է, երբ պետական պաշտոնյան մշակույթի պահպանման ու հանրահռչակման համար ջանք ու եռանդ չի խնայում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ախուրյանի ավանդական պար մշակելու ձեռնարկին, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում պարի դասերի կազմակերպմանն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-15 10:31:07