Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության որոշմամբ 40 մլն 901 հազար դրամ է նախատեսվել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների ապահովման համար

07.03.2024

 ՀՀ կառավարության որոշմամբ 40 մլն 901 հազար դրամ է նախատեսվել «Կապսի միջնակարգ դպրոցի» ավարտական աշխատանքների ապահովման համար «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Կապս բնակավայրում կառուցվում է դպրոցական նոր շենք։
Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով դպրոցի շինաշխատանքներին տեղեկացրել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում, սակայն դպրոցաշինական աշխատանքների որակից ու տեմպերից դժգոհ է, որի մասին տեղեկացվել է պատվիրատուն։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջիկայում կայցելի Շիրակի մարզ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-15 10:31:07