Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08.03.2024

 Սիրելի ՛ կանայք և աղջիկներ, մայրեր ու քույրեր

 Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։
Ձեր կանացի չխամրող գեղեցկության, հոգու ջերմության, ընտանիքում ունեցած անգնահատելի դերի ու մեծ սիրո մասին բազմիցս խոսվել է և խոսվելու է միշտ, քանզի կնոջ հոգատարության ու բարիության շնորհիվ է մեր կյանքը դառնում առավել ջերմ։
Վերջին տարիներին կանայք ավելի ու ավելի շատ են ներգրավվում մեր երկրի կառավարման գործերում՝ զբաղեցնելով բարդ ու պատասխանատու պաշտոններ տարբեր ոլորտներում։ Ձեր փխրուն ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, որ տանում եք առանց տրտնջալու։
Մեծարման և խոնարհումի են արժանի այն որդեկորույս մայրերը, ովքեր կարողացան նոր կյանք պարգևել, այն այրիացած կանայք, ովքեր անխոնջ տանում են ընտանիքների հոգսի ծանրությունն ու զավակներին կոչ անում՝ ապրել, արարել, հաղթահարել բոլոր մարտահրավերները:
Կանանց միջազգային օրը մեզ համար առիթ է, որպեսզի հաստատենք մեր պատրաստակամությունը՝ լինել հեռատես և օգտագործել կանանց ներուժը, կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն։
Սիրելի՛ կանայք, թող այս տոնական օրվա բարեմաղթանքներն ու շնորհավորանքները ձեզ ուղեկցեն ողջ տարվա ընթացքում՝ տոնի վերածելով յուրաքանչյուր օրը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03