Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետնն այցելել է Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի մանկապարտեզ

12.03.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի մանկապարտեզ։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ։
 Շիրակի մարզպետը շրջել և հետևել է իրականացված աշխատանքներին, որոշակի դիտարկումներ արել, անդրադարձել թերացումներին և դրանց արագ վերացմանը․ «Շատ կարևոր է, որ մեր շինարարներն աշխատանքներին մոտենան որպես իրենցն ու իրենց տանն արված գործի, այլ ոչ անել, վերջացնել ու հեռանալու համար որևէ շինարարություն արվի։ Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք ռեալ համագործակցության վկայությունն Է, երբեմն այդ համամասնությունը շատ ավելին է, քան համայնքի ներդրումը։ Անհրաժեշտ է խնայել պետությունից ստացված ցանկացած գումար, աշխատանքներն իրականացնել առանց թերացումների, բարձրորակ և նախանաշված ժամկետներում»։
2022 թվականին մեկնարկած սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։ Երկհարկանի շենքի առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բույժքույրի սենյակ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների հետ այցելել է Բայանդուր բնակավայր, որտեղ պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ, ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։
2022 թվականին մեկնարկած, 2 փուլով իրականացվող այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ Երկրորդ փուլի աշխատանքների պայմանագրային արժեքը 116 մլն 660 հազար դրամ է կազմում։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մալաք» ընկերության կողմից, ավարտը նախատեսվում է 2025 թվականին։
Մարզային իշխանությունները եղել են նաև «Գետքի գեներալ-մայոր Ա․ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում», որն ունի 71 աշակերտ, այս տարի առաջին դասարան ընդունվել է 5 աշակերտ։
Մարզպետը մասնակցել է դպրոցում գարնանային տոներին նվիրված միջոցառմանը, որի ավարտից հետո հանդիպել է նաև բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36