Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանին
13.03.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանին և «Հանրապետական շտապօգնության ծառայության» տնօրեն Սահակ Հակոբյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրին», մասնավորապես, Շիրակի մարզի համայնքներում ներդրմանն առնչվող հարցեր։
Շիրակի մարզպետը կարևորել է ծառայության հասանելիությունն ու սպասարկման որակի բարձրացումը, արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները, հավաստիացրել է, որ իրավասությունների սահամաններում պատրաստ է անել հնարավորը կազմակերպչական հարցերն արագ լուծելու և աշխատանքները լիարժեք սկսելու համար։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը նշել է, որ ծրագրի վերջնական գործարկումը կհանգեցնի հանրապետության ամբողջ տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպմանը:
Քննարկվել են ծառայության քարտեզագրմանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին առնչվող հարցեր։