Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատասխանատուները հետևել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին

13.03.2024

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։
6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։
Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Այնուհետև Շիրակի մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և աշխատակազմերի պատասխանատուների հետ շրջել են Արթիկի «Մոդուլային» տիպի, 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքին, որի ընդհանուր արժեքը 793 մլն 883 հազար դրամ է, 2024-ին նախատեսվել է 296 մլն 605 հազար դրամ։
‼️Պատասխանատուները բոլոր շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքը և ընդգծել առանց թերացումների և ժամկետներում դրանք ավարտելու կարևորությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32