Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած մի շարք ընտանիքների հետ

13.03.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների խնդիրներին տեղում ծանոթանալու, հանրակրթությունից դուրս մնացած կամ հանրակրթությունից խուսափող երեխաներ ունեցող ընտանիքների խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպել է բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած մի շարք ընտանիքների հետ՝ իրազեկելու կրթությանն առնչվող ՀՀ օրենսդրությանը, երեխայի կրթության իրավունքի իրացման հարցերին պատասխանելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի, Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչները։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները լսել են բարձրացված հարցերը, հասցեական քննարկել առանձին դեպքերն ու բացատրական աշխատանքներ տարել, առաջարկել ՀՀ օրենսդրության սահմաններում լուծումներ։
Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մուրադյանը Շիրակի մարզպետի անունից ողջունել է ներկաներին և փոխանցել, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ նրանց աջակցելու և խնդիրները լուծելու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58