Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Անցումային նախաձեռնությունների գրասենյակի ներկայացուցիչներին

14.03.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Անցումային (USAID/OTI) նախաձեռնությունների գրասենյակի ներկայացուցիչներին՝ Հայաստանի աջակցության ծրագրի ղեկավար Ռանա Դադանյանի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են գրասենյակի կողմից Հայաստանում առաջիկա մեկ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրին առնչվող հարցեր։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին արդյունավետորեն հաղթահարելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքները։
«Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունում եմ ձեզ և նշում, որ մենք պատրաստ ենք համագործակցության։ Դեռ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի հետ հանդիպման ժամանակ մարզպետն ընդգծել էր գործակցության կարևորությունն ու հավաստել, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների սահմաններում կանի հնարավորը նոր մեկնարկելիք ծրագրի արդյունավետ իրականացման համար։ Մեզ համար կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հոգսերն օր առաջ լուծում ստանան»,- նշել է մարզպետի տեղակալը։
Ռանա Դադանյանը շնորհակալություն է հայտնել Աննա Մարտիկյանին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ կարևոր է, երբ առաջիկա քայլերն ու հնարավոր ձեռնարկները քննարկելու են պատասխանատուների հետ, ովքեր ամիսներ շարունակ աշխատել են բռնի տեղահանված ընտանիքների հետ, գիտեն նրանց կարիքներն ու խնդիրները։
Կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված ընտանիքների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, հմտությունների և կարողությունների ձեռքբերմանն ու արդիականացմանը։ Հանդիպումները կրելու են պարբերական բնույթ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26