Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալների մոտ տեղի են ունեցել քաղաքացիների ընդունելություն
14.03.2024
Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ, հաստատված կարգի համաձայն, ամեն շաբաթ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները մարզպետի տեղակալներին մեկ ամսվա ընթացքում ընդունելությունների ժամանակ դիմել են դրամական աջակցության, զբաղվածության ապահովման, առողջական, կրթական, բնակարանային, հողային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անձնական բնույթի հարցերով։
Ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են ընդունելության եկած քաղաքացիների բարձրացրած հարցերը, որոշ հարցեր տեղում լուծում են ստացել, տրվել է մասնագիտական խորհրդատվություն, մի շարք հարցեր կքննարկվեն առաջիկայում, կտրվեն պարզաբանումներ։