Տպել
Նորություններ
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է 342 մլն 257 հազար դրամ՝ սուբվենցիոն 6 ծրագրերի համաֆինանսավորման համար
21.03.2024
- 0 մլն 476 հազար դրամ կուղղվի Ախուրյան համայնքի 4 բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման /Բենիամին/ աշխատանքների համաֆինանսավորմանը։
- 224 մլն 374 հազար դրամ կհատկացվի Գյումրի համայնքի 29 փողոցների հիմնանորոգման /Թելման, Նիզամի, Ավետիսյան, Ալավերդյան և Մատրոսով փողոցներ/ աշխատանքների իրականացմանը։
- 37 մլն 34 հազար դրամ նախատեսվել է Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Ջաջուռավան, Կրաշեն բնակավայրեր տանող ավտոճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքների- /2փուլով,Կրաշեն/ իրականացմանը։
- 26 մլն 554 հազար դրամ կուղղվի Ախուրյան համայնքի թվով 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգման, կեղտաջրերի հեռացման, ջեռուցման համակարգերի տեղադրման /Ազատան/ աշխատանքների ՀՀ կառավարության համաֆինանսավորմանը։
- 12 մլն 105 հազար դրամ հատկացվել է Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերմանը /լուսացույց/։
- 1 մլն 711 հազար դրամ գումարն էլ նախատեսվել է Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման /նստարաններ/ համաֆինանսավորմանը