Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը

21.03.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը նախօրեին ներկա են գտնվել Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած միջոցառմանը, որով պաշտոնապես մեկնարկել են Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում կայանալու են բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, որոնք աշխարհին կրկին ներկայացնելու են Շառլ Ազնավուրին։ Այդ միջոցառումները շարունակվելու են մինչև 2025 թվականը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26