Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անիում տեղի է ունեցել քննարկում՝ բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով

22.03.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ Կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի և դրանցից օգտվելու հնարավորությունների մասին բնակչությանը տեղեկացնելու նպատակով՝ մարզպետի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խումբը մեկնարկել է այցելությունները համայնքներ։
Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը եղել է Անիի համայնքապետարանում, որտեղ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը, Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը, Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարների մասնակցությամբ քննարկել են Կառավարության նախաձեռնությամբ իրականացվող այն ծրագրերը, որոնցից բնակչության օգտվելու համար անհրաժեշտ է տեղեկատվական աշխատանքների իրականացում, մասնավորապես անդրադարձ է կատարվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրին։
Ներկայացվել են ծրագրի մանրամասները, որի նպատակը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելն է՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, ինչպես նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում խթանելը։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները տեղեկացրել են, որ ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում՝ հիփոթեքի միջոցով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։
Տեղեկացվել է նաև, որ ծրագրից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ունեցողները, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող (կառուցված) բնակելի անշարժ գույքը, ով հանդիսանում է հիփոթեքային վարկ մարողը՝ վարկառուն։
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որի ժամանակ պատասխանատուները ներկայացրել են պետական մի շարք այլ ծրագրեր և դրանցից օգտվելու հնարավորություններն ու մանրամասները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58