Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ

23.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ:
Վարչապետը նախ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին, այնուհետև տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով:
Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզի համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։
Այցի ընթացքում գործարկվել է Digital info system-ը, որը տեղեկատվական ցանց է՝ միտված համալսարանի տարածքում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն: Այն ուսանողական և դասախոսական հանրույթին կտրամադրի արագ մուտք ակադեմիական ռեսուրսների, հայտարարությունների, ընթացիկ և պլանավորված միջոցառումների մասին ներկայացնող առանձին մոդուլներ՝ խթանելով համալսարանական կյանքի մասին տեղեկատվության հասանելիությանը։ Digital info system համակարգում տեղեկատվությունը ներկայացվելու է երեք դասակարգումներով՝ ըստ գույների. կարմիրը՝ հրատապ, կանաչը՝ տեղեկատվական, իսկ դեղինը՝ նախատեսվող միջոցառումների մասին ներկայացվող տեղեկություններն են։
Բացվել է նաև «Հանրային խոսքի լսարան»-ը: Այս հարթակը նախատեսված է հանրային ելույթների կազմակերպման համար: Այն կնպաստի ուսանողական հանրույթի հաղորդակցման հմտությունների և քննադատական մտածողության զարգացմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20