Նորություններ
Անցկացվել են «Սպորտլանդիա-2024» մարզական միջոցառման ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները
26.03.2024
Շիրակի մարզում մեկնարկել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա-2024» մարզական միջոցառման ծրագրով Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։
Որպես մրցավայրեր ընտրվել են Աշոցքի, Ամասիայի, Մարալիկի թիվ 2 միջնակարգ և Արթիկի թիվ 4 ու Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցների մարզադահլիճները։ Թիմերի կազմերում ընդգրկված են 5-ական տղա և աղջիկ։ Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցները պարգևատրվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով:
Այս փուլում առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու ապրիլի 23-25-ը անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլի մրցումներին:
Սպորտլանդիայի ծրագրում ընդգրկված են՝ «Խաղային փոխանցավազք», «Փոխանցավազք արգելքների հաղթահարումով», «Փոխանցավազք մարմնամարզական օղակներով», «Վարժություն մանկական երկանիվ հեծանվով» և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում» մրցաձևերը։