Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով

27.03.2024

 Շտապ օգնության ծառայության արագ արձագանքման, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպելուն առնչվող հարցեր են այսօր քննարկվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
«Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայանի ղեկավար Կարեն Թորոսյանը մարզպետի հետ զրույցում անդրադարձել է «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ պայմանավորված նոր վերակազմավորված ծառայության գործունեությանն ու նշել, որ արվում է հնարավորը մարզում ծառայության աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Շիրակի մարզպետը կարևորել է ծառայության արդիականացումն ու որակի բարձրացումը՝ նշելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցելու վերակազմավորմամբ պայմանավորված նոր իրականացվող աշխատանքների և ծրագրերի իրականացմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38