Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

27.03.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանն ու բյուջետային գործընթացների կատարմանը։
«Նախորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքները գոհացուցիչ էին, կարողացանք նոր նշաձող սահմանել, 2024-ին պետք է անենք առավելագույնը` ունեցած ցուցանիշները պահպանելու և ավելին իրականացնելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հորդորելով համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն ու հետևողական։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես, 2023-ից 2024 թվական տեղափոխված և 2024 թվականի համար ներկայացված հայտերը։
Շիրակի մարզպետը համայնքների ղեկավարների հետ զրույցում ընդգծել է յուրաքանչյուր ծրագրի նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունն ու վերահսկողություն իրականացնելը՝ կարևորելով շինարարական աշխատանքների թե որակով ու առանց թերացումների իրականացումը, թե ժամկետների մեջ տեղավորվելը։
Հանդիպման օրակարգային հարջորդ հարցը վերաբերվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնահարցերին։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները համայնքապետարանների ներկայացուցիչների հետ կշարունակեն հանդիպումները մարզում բնակություն հաստատած ընտանիքների հետ, կներկայացվեն պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու դրանցից օգտվելու հնարավորություններն ու ձևաչափը։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41