Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետին

27.03.2024

Արտակարգ իրավիճակներում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության խնդիրներն ու 2024-ին իրականացվելիք քայլերն ու ծրագրերն են այսօր քննարկվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, մարզպետի աշխատակազմի և փրկարար ծառայության պատասխանատուները։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում բնակչության պաշտպանության, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների վերացման, պատասխանատու կազմակերպությունների միջև համագործակցված աշխատանքների ապահովման, Շիրակի մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների գործունեության, Շիրակի մարզի տարածքում 2024 թվականի գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումներում բնակչության ազդարարման հետ կապված և ոլորտին վերաբերվող մի շարք հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38