Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

27.03.2024

 Հարգելի՛ թատերական գործիչներ, թատրոնի սիրելի երկրպագուներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ։
Մարդու ստեղծագործ մտքի, բարձրին, վեհին, գեղեցիկին հաղորդակից լինելու լավագույն դրսևորումներից մեկը նաև թատրոնն է։
Արվեստի այս ճյուղի շնորհիվ, թատերական տարբեր հնարքներով հայ բեմի մեր երախտավորները, հանդիսատեսի հետ քայլում են պատմության արահետներով, բախվում իրականությանը, սավառնում երազանքների հորձանուտում, ապրելու և արարելու նոր մղումներ ու մտահղացումներ սովորեցնում։
Բոլոր ժամանակներում հայերն առանձնակի սեր են տածել թատրոնի նկատմամբ՝ հուզող հարցերի ու խնդիրների բանալին գտել նրա մեջ։
Հանրապատությունում վաստակ ունեցող Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տաղանդաշատ հանրույթն այսօր էլ անձնվիրաբար աշխատում է ունեցածի արժևորման ու նորի գիտակցման ներդաշնակությամբ, թարմ լիցքեր հաղորդում թատերասեր հասարակությանը։
Տարիներ շարունակ մանուկ հանդիսատեսին կրթում, դաստիարակում, ոգևորում են Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի նվիրյալները։
Այս ամենի կողքին շիրակցիներին այլընտրանք է առաջարկում Մտորումների թատրոնն իր նորարական մոտեցումներով։
Ի վերջո նպատակը մեկն է՝ սնվել այն էներգիայով, որ ներկայացումից հասնում է հանդիսատեսին, որը դառնում է մեծ ուժ, վերածվում հավատի և սիրո` հայրենիքի ու միմյանց, մարդկային ամենաբարձր արժեքների հանդեպ:
Հարգելիներս, կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն, ստեղծագործական ձեռքբերումներ, բազմաժանր նախագծեր և հետաքրքիր նախաձեռնություններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38