Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանաչողական այցով Շիրակի մարզում էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարը

29.03.2024

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին և հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրին առնչվող հարցեր։
Աննա Մարտիկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է ներկաներին, կարևորել ՀՀ-ում, մասնավորապես Շիրակի մարզում, ժողովրդավարական ինստիտուտի ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն․ «Շիրակի մարզպետի աշխատակազմը բաց է համագործակցության համար, հնարավորությունների և լիազորությունների շրջանակում կանենք հնարավորը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վեր հանման, դրանց լուծման ուղիներ որոնելու և գտնելու համար»։
Շտեֆան Մալերիուսը ներկայացրել է իրականացվող ծրագրերն ու խոսել դրանց առանձնահատկությունների մասին, նշել, որ իրենց նպատակը համագործակցության և երկխոսությունների զարգացումն է որոշում կայացնողների և միջազգային գործընկերների միջև, որպեսզի հնարավոր լինի ժողովրդավարական և արդյունավետ լուծումներ գտնել Հայաստանի քաղաքական դաշտում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական հիմնահարցերին, մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38