Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը պատվոգրեր է հանձնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցներին

29.03.2024

 Պարտականությունները պատշաճ կատարելու, անմնացորդ նվիրումի, հայրենանվեր ու անձնուրաց ծառայության համար՝ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցներին։
«Բազմիցս ականատես ենք եղել, որ մարզի փրկարարական ծառայությունը ջանք ու եռանդ չի խնայում աշխատանքին պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, բնակչությանը սպառնացող վտանգները կանխարգելելու, նրանց նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար։ Իսկ մենք, որպես պետական մարմին, պետք է կարողանանք արժանին մատուցել գործի նվիրյալներին, խրախուսել, քանզի մեր վերաբերմունքը ձեզ կարող է ոգևորել։ Բոլորիդ բարի ու անվտանգ ծառայություն եմ մաղթում»։
ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը շնորհակալություն է հայտնել գնահատականի, հոգատար վերաբերմունքի և իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ կանեն ծառայության մեջ չթերանալու, Շիրակի մարզում աղետների ռիսկերը կանխարգելելու համար, նշել, որ պարգևատրումն ու գնահատանքի խոսքերն առավել պարտավորեցնող են:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 18:01:16