Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործական հանրույթը Շիրակի մարզպետին հյուր

29.03.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Գյումրու Վ․Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործական հանրույթին՝ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը մի քանի անվանակարգերում հաղթող ճանաչվելու առթիվ շնորհավորելու, առաջիկա անելիքներից ու ծրագրերից խոսելու և պարգևատրելու նպատակով։
«Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ինձ համար միշտ եղել է հպարտության, հիացմունքի արժանի հանրույթ, որն անձնվիրաբար, ամենայն պատասխանատվությամբ ու սիրով աշխատում է ունեցածի արժևորման՝ նորն ու ժամանակակիցը ներդաշնակելով, թարմ լիցքեր հաղորդելով թատերասեր հասարակությանը։ Ձեր ստեղծագործ ու վաստակաշատ հանրույթին նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում, քանզի աճեմյանցիների շնորհիվ մենք հպարտանալու նորանոր առիթներ ենք ունենում»,- նշել է Շիրակի մարզպետը։
Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության, տարբեր խնդիրների լուծման հարցում աջակցելու, հոգատար վերաբերմունքի, թատրոնի աշխատանքն ու ներդրումը բարձր գնահատելու համար՝ վստահություն հայտնելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ բարեկամությունն ու համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։
Ժամանակակից հայ թատերարվեստի զարգացման, հայ թատրոնի հարուստ ավանդույթներն արժանապատվորեն շարունակելու գործում ներդրած ավանդի, աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ դրամատիկական թատրոնի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով։
Նշենք, որ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության մի քանի նոմինացիաների հաղթող է ճանաչվել՝ հաղթարշավը գլխավորել է «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումը, որն արժանացել է 5 «Արտավազդ»-ի՝ Լյուդվիգ Հարությունյան՝ «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում», Տիգրան Գաբոյան՝ «Լավագույն տղամարդ դերակատար», Նառա Սանթոյան՝ «2-րդ պլանի լավագույն կին դերակատար» և Հակոբ Պողոսյան՝ «Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգերում: «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը ևս Գյումրու դրամատիկական թատրոնինն է՝ «Տունը սահմանին» ներկայացման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51