Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլերի մրցումները

04.04.2024

 Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1, Արթիկի թիվ 4 հիմնական ու Մարալիկի թիվ 2, Աշոցքի և Ամասիայի միջնակարգ դպրոցներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլերի մրցումները։
Մրցաշարը անցկացվում է երկու տարիքային խմբերով՝ հանրակրթական դպրոցների և վարժարանների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերի միջև։
Յուրաքանչյուր տարիքային խմբում թիմի կազմում ընդգրկված են 2-ական տղա և աղջիկ։ Մրցաշարում, ըստ տարիքային խմբերի, 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցների թիմերը իրավունք են ստանում մասնակցելու ապրիլի 17-18-ը Գյումրիում անցկացվելիք Շիրակի մարզային փուլի մրցումներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21