Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Տեխնոլոգիական ապագան պոլիտեխնիկում է» խորագրով Էքսպո՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում

04.04.2024

 Ապրիլի 4-ին և 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում անցկացվելու է մասնագիտական կողմնորոշման՝ «Տեխնոլոգիական ապագան պոլիտեխնիկում է» խորագրով Էքսպոն:
Էքսպոյի բացման արարողությանը ներկա են գտնվել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու աշխատակազմի պատասխանատուները։
Ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Շուրջ մեկդարյա կրթական կառույցն իր անուրանալի դերն է ունեցել կրթության զարգացման ու առաջընթացի գործում։ Աշխարհում ամենահզոր ու կասեի՝ հաստատուն կապիտալը գիտելիքն է, անհատի ապագայի ամենամեծ երաշխիքը՝ մասնագիտության ճիշտ ընտրությունը։ Տեխնոբանականության կայծակնային զարգացման այս դարաշրջանը նոր նշաձող է սահմանում, վստահ եմ, որ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղն էլ պատվով է ընդունում այդ մարտահրավերները՝ հարկի տակ ստեղծելով տեխնոլոգիական ապագայի զարգացման նպաստավոր պայնմաններ։ Ողջունելի է նույն օջախում դպրոցի, քոլեջի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպումը, իսկ բուհ-գործատու համագործակցության մոդելը դիմորդի մասնագիտական կայացման ապագան առավել շոշափելի է դարձնում։ Բարի ընթացք և արդյունավետ աշխատանք եմ մաղթում մասնագիտական կողմնորոշման երկօրյա էքսպոյին»։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել և ծանոթացել են էքսպոյին, որտեղ ներկայացվել են մասնաճյուղում տարբեր կրթական աստիճաններում կազմակերպված մասնագիտությունները, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունները, որտեղ մասնաճյուղի շրջանավարտները կկարողանան հետագայում աշխատանք գտնել:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25