Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը

06.04.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, մարզի համայնքների ղեկավարների, ոլորտային պատասխանատուների հետ հետևել են Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի՝ Բենիամին բնակավայրի հատվածում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Ճանպապարհի այս հատվածում իրականացվում են ասֆալտապատման, կամուրջի կառուցման աշխատանքներ։
74 մլն 66 հազար եվրո ընդհանուր արժողությամբ 23կմ երկարությամբ ճանապարհի հատվածներում ընթանում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, գյուղտեխնիկայի անցումների, տրանսպորտային հանգույցների, հեղեղատարների, արհեստական այլ կառույցների կառուցում։
Կատարվել է շինաշխատանքների 70 տոկոսը, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թվականի երրորդ եռամսյակում։
Արդյունքում 23կմ երկշարք ճանապարհը կլայնացվի՝ դառնալով քառաշարք ճանապարհ:
 Շինաշխատանքները կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
 Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի ԵՆԲ վարկային և դրամաշնորհային միջոցներով։
Ծրագիրն իրականցվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21