Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

07.04.2024

 Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր

Գարնան այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է խոսելու կնոջ առեղծվածի, անմնացորդ նվիրումի և սիրո մասին։
Գեղեցկության, խոհեմության, հեռատեսության, ճկուն մտածելակերպի հետ զուգահեռ, այսօր չի կարելի չհիշել նաև կնոջ ուժի, անկոտրում կամքի մասին։

Թերևս սա է պատճառը, որ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, անհաղթահարելի թվացող իրավիճակներում կանանց դերն անգնահատելի է:

Սիրելի մայրեր, երբ մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթությունն է որոշելու մեր ապագան, մենք կրկին ապավինում ենք հասարակության մեջ ձեր բացառիկ դերակատարությանը: Ձեր քնքշանքը, սերն ու օրհնությունն ամենազորեղ պահապան ուժն են բոլորիս կյանքում։

Իմ խոնարհումը հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց ու աղջիկների առաջ, ձեր քաջորդիները կյանքի գնով պահեցին հող հայրենին, հավերժ փառք նրանց։

Առանձնահատուկ շնորհավորանքներս այժմ սահմանին կանգնած զինվորների մայրերին։

Թող այս լուսավոր տոնի ջերմ մաղթանքները ժպիտ ու ջերմություն պարգևեն ձեզ՝ ուղեկցելով ողջ տարվա ընթացքում։

Թո՛ ղ սերն ու բերկրանքը լինեն ձեր կյանքի անբաժանելի մասը։

Եղե՛ ք առողջ ու թող կատարվեն ձեր բոլոր նվիրական երազանքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21