Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են Այգաբաց բնակավայրում նոր մեկնարկած «Այգաբացի տարեցների խնամք» ծրագրին առնչվող հարցեր

09.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, Այգաբաց բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանի հետ այսօր ընդունել է «Աջակցություն Հայաստանի տարեցներին» շվեյցարական ասոցիացիայի ղեկավար Ռիկարդո Բոսկետիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Այգաբաց բնակավայրում նոր մեկնարկած «Այգաբացի տարեցների խնամք» ծրագրին առնչվող հարցեր, ծրագրի արդյունավետ իրականացման համար հնարավոր համագործակցության մանրամասները։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ծրագրի պատասխանատուներին, կարևորել նմանօրինակ ձեռնարկների իրականացումը մարզում․ «Տարեցների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, նրանց կարիքների գնահատումն ու դրանց լուծմանը միտված քայլերն ու ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, իսկ երբ դրանց լրացնելու են գալիս նաև այսօրինակ նախաձեռնությունները՝ մեզ համար ողջունելի են, վստահաբար կարող եմ ասել, որ լիազորությունների սահմաններում ձեր կողքին ենք, կաջակցենք և ուրախ կլինենք, որ հարուստ փորձով կկիսվեք մեր մասնագետների հետ»։
«Աջակցություն Հայաստանի տարեցներին» շվեյցարական ասոցիացիայի նախագահ Ռիկարդո Բոսկետին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առավել մոտիվացվում են, երբ պետական մարմինների աջակցությունն են տեսնում։
Ծրագրի պատասխանատուները մարզպետի հետ զրույցում տեղեկացրել են, որ նախաձեռնությունն արդեն ընդլայնում է շրջանակը՝ շուտով որակավորում ստացած խնամատարները գործունեություն կծավալեն Ախուրյան խոշորացված համայնքի այլ բնակավայրերում ևս:
Ծրագրի տևողությունը 5 տարի է: Աշխատանքների ծրագրավորման և հնարավոր շահառուների նախնական հաշվարկը սկսվել է 2021 թվականից: Այժմ ընթացքի մեջ է 3-րդ բաղադրիչը։ Այգաբացի և Արևիկի երիտասարդներն անցնում են վերապատրաստման 3 տարբեր դասընթացներ՝ բժշկական, բազային խնամքի և տարեցների հետ վարքականոնի: Լավագույններն արդեն խնամում են Ախուրյան համայնքի միայնակ, կամ մեկ խնամակալ ունեցող տարեցներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22