Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետին

09.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին։
Շիրակի մարզպետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով նոր ստեղծված էկոպարեկային ծառայության գործունեությունը․ «Հայրենիքի նկատմամբ սերը նաև հայրենի բնության, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումն ու հոգացավ վերաբերմունքն է։ Անչափ կարևոր է, որ այս առումով կա մեր կառավարության ընդգծված ու սկզբունքային մոտեցումը, օրենսդրական նախաձեռնությամբ և հստակ օրակարգային քայլերով պայքար է մղվում անտառների պահպանության, բնապահպանական իրավիճակի պահպանման առումով։ Վստահեցնում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հնարավորւթյունների և լիազորությունների շրջանակում կանի հնարավորը էկոպարեկային ծառայության՝ նոր ձևավորվող մարզային ստորաբաժանման աշխատանքների լիարժեք իրականացման համար»։
Վլադիմիր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ուջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ Էկոպարեկային ծառայությունն ունենալու է 7 մարզային ստորաբաժանում։ Շիրակի և Արագածոտնի մարզերը միասին մեկ վարչություն է համակարգելու աշխատանքները։ Ծառայության խնդիրներն են լինելու պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը, օրենսդրության խախտումների հայտնաբերումը, կանխումն ու կանխարգելումը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու օրենսդրությամբ նախատեսվող քայլերի իրականացմանն առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22