Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները մասնակցել են վերապատրաստման դասընթացների

09.04.2024

 «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները մասնակցել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթացներին։
Մասնակիցներին ողջունել և ավագանու ինստիտուտի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին է անդրադարձել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Շատ ուրախ եմ, որ մեր մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները ակտիվություն են ցուցաբերել և մասնակցում են դասընթացներին, ցանկացած բնագավառում գիտելիքների շարունակական կատարելագործումը կարևոր է, իսկ ավագանու անդամների համար վերապատրաստումները օրենսդրությամբ վերապահված լիազորությունների յուրացում և դրանց կիրարկման մեթոդաբանության իմացության ընդլայնում է նշանակում, որը համայնքի ղեկավարի գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթների բարձրացումից բացի, նաև կնպաստի համայնքի բնակչության հետ կապի արդյունավետության բարձրացմանը։ Հաջող ընթացք եմ մաղթում ձեզ»։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Նշենք, որ ծրագրի իրականացման համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ համայնքների զարգացման կարևոր նախապայմաններից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ձևավորումն ու ամրապնդումն է:
Ծրագրի իրագործման և ներդրման հիմնական նպատակը համայնքների ավագանիների անդամների համար այնպիսի վերապատրաստման նյութեր ստեղծելն է, որոնք կհամապատասխանեն տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության պահանջներին, կնպաստեն արդյունավետ որոշումների կայացմանը և պատշաճ վերահսկողության ապահովմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21