Նորություններ
Աշխատանքային խումբը շրջել է Գյումրիում հիմնանորոգված Ալավերդյան, Հ. Ավետիսյան, Թելման, Մատրոսով, Նիզամի փողոցներում
10.04.2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանի, ոլորտային պատասխանատուների, տեխնիկական վերահսկողություն իրականացնող և կապալառու կազմակերպությունների պատասխանատուների հետ շրջայց են կատարել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում հիմնանորոգված Ալավերդյան, Հ. Ավետիսյան, Թելման, Մատրոսով, Նիզամի փողոցներում։
Աշխատանքային խումբը շրջել է փողոցներում, ուսումնասիրվել են կատարված աշխատանքները: Աննա Մարտիկյանը նշել է, որ մարզպետի անմիջական հանձնարարականն է անել հնարավորը սուբվենցիոն ծրագրերում անգամ ամենափոքր թերություն չունենալու, եղածներն առանց ժամանակ կորցնելու վերացնելու համար։