Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հնդիկ գործարար Դանեշ Նարայանանին Շիրակի մարզպետին հյուր

10.04.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է Այ ՍԻ ՍԻ հայաստանյան ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանին և հնդիկ գործարար Դանեշ Նարայանանին։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, աշխատակազմի պատասխանատուները, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզում հնարավոր ներդրումներին, մասնավորապես մետաղի վերամշակման գործարան հիմնելուն առնչվող հարցեր։
«Մեզ համար կարևոր է ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ծրագիր, որը կնպաստի մարզի տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։ Հնարավորությունների և լիազորությունների շրջանակում պատրաստ ենք աջակցելու ձեզ և ուրախ կլինեմ, եթե առաջիկայում հնարավորություն ունենանք խոսել ծրագրի առավել գործնական քայլերի մասին»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հայկ Մարգարյանն ու Դանեշ Նարայանանը շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության և վերաբերմունքի համար՝ կարևորելով նախաձեռնողականությունն ու ներդրումային ծրագրերին աջակցելու պատրաստակամությունը։
Նշենք, որ հնդիկ ներդրողն Հայաստանում է 1994-ից, հաջողություններ է գրանցել տեքստիլ արդյունաբերության, առևտրային գործակալական ոլորտի, ինչպես նաև ռեստորանային բիզնեսի մեջ։ Գործարարը մարզպետի հետ զրույցում նշել է, որ դիտարկում է բիզնեսի ծավալման նոր հնարավորությունները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52