Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին

10.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին։ Մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Լևոն Գասպարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում բնապահպանական հիմնահարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի առաջնային բնապահպանական խնդիրներին, նախորդ տարի արձանագրված խախտումներին ու դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվող և իրականացվելիք քայլերին։
«Շատ կարևոր է, երբ բոլոր շահագրգիռ կողմերն են մասնակցում այսպիսի քննարկումներին, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրացնելու առկա հարցերը, այլև ստանալու դրանց պարզաբանումներն ու համատեղ քննարկելու լուծման ուղիները։ Մեզ համար կարևոր է նաև համայնքների, համայնքների աշխատակազմերի ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացումը և օրենսդրական փոփոխությունների, նոր ձեռնարկների մասին օր առաջ տեղեկացված լինելը»,- նշել է Շիրակի մարզպետը՝ ընդգծելով համագործակցության և նմանօրինակ հանդիպումների կարևորությունը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ևս կարևորել է համատեղ քննարկումներն ու ոլորտին առնչվող խնդիրների լուծմանը միասնական ջանքերով հասնելը՝ անդրադառնալով ՏԻՄ-երի համայնքներին պատվիրակված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքներին և բացթողումներին։
Արձանագրված թերացումներն ու խախտումները կարգավորելու նպատակով կարևորվել է պատասխանատու կառույցների և ծառայությունների ակտիվ համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացառմանն ու ջրային ռեսուրսների կառավարմանը, շինաշխատանքների ընթացքում փոշու արտանետումների նվազեցմանը միտված աշխատանքներին։
Մթնոլորտային օդի աղտոտումը նվազեցնելու նպատակով առաջարկվել է շինարարական թույլտվությունների տրամադրման պարտադիր պայմաններում ներառել շինհրապարակներում այլընտրանքային ժամանակակից տեխնոլոգիաների՝ փոշեճնշող սարքերի, փոշու նստեցման ջրի թնդանոթների կիրառումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-24 09:34:02