Նորություններ
Գյումրեցի Վարազդատ Լալայանը նվաճել է 3 ոսկե մեդալ
11.04.2024
Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի գավաթի մրցումներում ՀՀ հավաքական թիմի կազմում գերազանց հանդես է եկել և գերծանր քաշային կարգում աշխարհի գավաթակիր է դարձել գյումրեցի Վարազդատ Լալայանը։ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանի սանը նվաճել է 3 ոսկե մեդալ․ «պոկում» մրցաձև՝ 210 կգ, «հրում» մրցաձև՝ 253 կգ և երկամարտ՝ 463 կգ։
Հուսանք, որ մեր դյուցազունը նմանօրինակ մրցելույթներ կունենա նաև Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերում։