Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
11.04.2024
Բուժօգնության տրամադրում, դրամական աջակցության հատկացում, բնակարանային, աշխատանքային հարցեր, անձնական խնդիրներ, հողհատկացման և փաստաթղթային հստակեցումներ․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Մարզպետը լսել է բարձրացված հարցերն ու քաղաքացիների մտահոգությունները, հնարավորությունների ու լիազորությունների շրջանակում մի շարք հարցերի տեղում լուծում է տրվել, ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի` հետագա համակողմանի ուսումնասիրման, աջակցության հնարավոր տարբերակներ նախանշելու և գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ հանձնարարականներ է տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։