Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

15.04.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունն աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2024-ի տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվների ներկայացման ընթացքին, մարզպետի աշխատակազմի ենթակայության ուսումնական և առողջապահական հաստատություններում առկա թափուր աշխատատեղերի համալրման գործընթացներին առնչվող հարցեր։
Մարզպետի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները պետք է անեն հնարավորը բոլոր գործընթացները օրենքի շրջանակներում կազմակերպելու և անցկացնելու համար։
«Ինձ համար կարևոր է, որ թե առողջապահական, թե ուսումնական հաստատություններում բոլոր գործընթացները կազմակերպվեն օրենքի շրջանակներում, անխոչընդոտ և լիարժեք, դրա համար մեր մասնագետները պետք է ջանք ու եռանդ չխնայեն»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Խորհրդակցության օրակարգային հաջորդ հարցն առնչվել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքներին աջակցություն տրամադրելուն, նրանց պետական աջակցության ծրագրերի մասին պատշաճ տեղեկացնելուն։ Մարզպետի հանձնարարությամբ արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբերը շարունակելու են այցելությունները բոլոր համայնքներ, հանդիպումներ են լինելու ընտանիքների հետ, ինչը հնարավորություն կտա կարիքի գնահատման պրոցեսն իրականացնել շարունակական և բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը լիարժեքորեն և ժամանակին կատարելու։
Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին, դրանց վերահսկողությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նախորդ երկու տարիներին մեկնարկած և 2024 թվական տեղափոխված ծրագրերին ու դրանք ժամկետներում իրականացնելուն։
«Այն, որ ցանկացած ծրագրի հսկողություն մանրադիտակով պետք է լինի՝ արդեն իսկ ասել եմ և կրկնում եմ, շինաշխատանքները որակյալ անելու հարցում երկրորդ մոտեցում չի կարող լինել, ժամկետները ևս պետք է հաշվի առնել, մեր համայնքները պետք է ոչ միայն նպատակային ծրագրեր ներկայացնեն, այլև ժամկետների մասին ևս հստակ քայլեր ձեռնարկեն»,- ընդգծել է մարզպետը՝ հանձնարարելով մշտադիտարկման աշխատանքային խմբին շարունակել այցելությունները և ամեն շաբաթ ներկայացնել կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվություն։
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները, տրվել են նոր հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22