Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

16.04.2024

 ՀՀ ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու և միևնույն ժամանակ ամենայն հարգանքի արժանի առաքելությունը հասարակական կարգի ապահովմանն ու հանցավորության դեմ պայքարին, մեր քաղաքացիների իրավունքների, օրինական շահերի, անվտանգության պաշտպանությանն է ուղղված եղել միշտ։
Պայքարի այս առաջնագծում ձեր ամենօրյա սրտացավ, հոգատար ու նվիրված աշխատանքն է, որի արդյունքում մեր կյանքն առավել անվտանգ և ապահով է դառնում։
ՀՀ կառավարությունը վերջին տարիներին ջանք ու եռանդ չի խնայում ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարող, մասնագիտացված ու հարգանքի արժանի ոստիկանության համակարգ ունենալու համար։
Դրական տեղաշարժն ու բարեփոխումներն ակնհայտ են։
Խոնարհումս հայրենիքի պաշտպանության ու ծառայողական պարտքը կատարելիս ընկած հերոս ոստիկանների հիշատակի առջև։
Կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին, մաղթում եմ խաղաղ ու անփորձանք ծառայություն, աշխատանքային ձեռքբերումներ ու հաջողություններ, քաջառողջություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32